Մատչելիության հղումներ

«Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք է անցկացնում Ազատության հրապարակում

Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

Հանրահավաքի մեկնարկին հավաքվածներին դիմեց կուսակցության խորհրդի անդամ, գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը։ Նա տնտեսական մի շարք հարցերի անդրադարձավ, խոսեց նաև անվտանգային խնդիրների մասին։

«Ընտրությունը մեկն է՝ փոփոխությո՞ւն Սամվել Կարապետյանի հետ, թե՞ լճացում, աղքատություն, անարգանք իրար հանդեպ ու վախ հարևաններից՝ Փաշինյանի հետ: Ո՞րն է մեր ընտրությունը. ընտրությունը պարզ է՝ ուժեղ Հայաստան ունենալու համար մեզ պետք է այդ փոփոխությունը», - մասնավորապես հայտարարեց Նարեկ Կարապետյանը:

Սպասվում է, որ հանրահավաքի ընթացքում տեսաուղերձով հավաքվածներին կմիանա Սամվել Կարապետյանը, ով տնային կալանքի տակ է:

Մեծ հաշվով՝ Կարապետյանի կալանավորումից, ապա նաև այս քաղաքական հայտից հետո նրա ելույթը կամ խոսքը մարդիկ չեն լսել, եղել է տեքստային ուղերձ մինչ այս, նաև ընդդիմադիր քաղաքական ուժի համագումարին արհեստական բանականության գեներացրած տեսանյութ հրապարակեցին, և հիմա առաջին անգամ նա տեսաուղերձ կունենա:

Իսկ հանրահավաքի ավարտին երթ է նախատեսված:



Տե՛ս նաև այստեղ


XS
SM
MD
LG