Մատչելիության հղումներ

Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում 3 մարդ է զոհվել, հրդեհվել են նավթաբազաներ

Ուկրաինացի զինծառայողը պատրաստվում է անօդաչու թռչող սարք արձակել, արխիվ
Ուկրաինացի զինծառայողը պատրաստվում է անօդաչու թռչող սարք արձակել, արխիվ

Ռուսաստանյան Տագանրոգ քաղաքի նավահանգստում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով հրդեհվել են նավթատար նավ և վառելիքի պահեստարաններ, ինչպես նաև վարչական շենք, հաղորդել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:

Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան, իր հերթին, հայտնել է, որ անօդաչուների բեկորների՝ մասնավոր տան վրա ընկնելու հետևանքով վիրավորվել են տղամարդ և կին: Ըստ քաղաքապետի՝ նավթի արտահոսք տեղի չի ունեցել:

Անօդաչուների գրոհի է ենթարկվել նաև նավթաբազան Կրասնոդարի Արմավիր քաղաքում, հրդեհ է բռնկվել, որը մարվել է, տուժածներ չկան, հաղորդել է օպերատիվ շտաբը:

ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչուների հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը հոսպիտալացվել են բեկորային վնասվածքներով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի լույս 30-ի գիշերը երկրի տարածքում և բռնակցված Ղրիմում խոցվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թեոդոսիայում հարվածներից հետո հրդեհվել է նավթաբազա, պնդում է «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքը: Ըստ նույն աղբյուրի՝ ծովում նավթի արտահոսք է արձանագրվել:


XS
SM
MD
LG