Ուկրաինական անօդաչու սարքի հարձակման հետևանքով՝ Ռուսաստանի հարավային Նովոռոսիյսկի նավահանգստի նավթամբարում հրդեհ է բռնկվել, այսօր հայտարարել է քաղաքապետը:
Երկու մարդ վիրավորվել է,- ասել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն:
Նովոռոսիյսկը ապահովում է Ռուսաստանի հում նավթի առաքումների մոտ մեկ հինգերորդը և հանդիսանում է Սև ծովում երկրի ամենամեծ արտահանման կենտրոնը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում իր հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Ուկրաինայից արձակված ընդհանուր 348 անօդաչու սարք։
Կիևը հաճախ է իրականացնում հեռահար հարվածներ, որոնք, իր պնդմամբ, թիրախավորում են էներգետիկ օբյեկտները՝ նպատակ ունենալով նվազեցնել Ռուսաստանի նավթային եկամուտները: