Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված քաղաքացիների 39.9 տոկոսը մինչև 18 տարեկաններն են, 32.5 տոկոսը 65+ տարիքի քաղաքացիները, 9.3 տոկոսը՝ սոցիալական աջակցության խմբերը և 18.3 տոկոսը 200 հազար և ավելի դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները: Ի տարբերություն մյուս խմբերի՝ աշխատող քաղաքացիներն իրենք են վճարում իրենց ապահովագրության համար:
Արդեն մեկ ամիս գործող համակարգի մասին այս տվյալներն այսօր ներկայացրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» հրավիրած քննարկմանը:
Ըստ նախարարի՝ այս պահին համակարգում ներառված է 1 միլիոն 571 հազար 181 քաղաքացի: Համընդհանուր ապահովագրության համակարգ ընգրկվելու համար պարտադիր պայման է Հայաստանի քաղաքացիությունը կամ Հայաստանի ռեզիդենտ լինելը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ