Շիրակի թեմի երիտասարդաց միության անդամներ Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը «Ազատությանը» պատմել են, թե ինչպես է այսօր իրենց հաջողվել Գյումրիի Յոթ Վերք եկեղեցու երգչախմբի հատվածից բարձրաձայն հնչեցնել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անուններն ու աննկատ մնալ հսկող իրավապահներից։
Վարչապետի ներկայությամբ այսօր պատարագ մատուցվեց Յոթ Վերքում, զեղչվեցին Գարեգին Երկրորդ վեհափառի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները: Վարչապետի մասնակցությամբ վերջին բոլոր պատարագներին կաթողիկոսի անունը չի հնչում: Շիրակի թեմի քահանաները հրաժարվել էին նման պայմաններում պատարագ մատուցել, դա արել էր Արմավիրի թեմի քահանան:
Տաթև Սարգսյանցն ու Մանյա Ղազարյանը, սակայն, պատարագի ընթացքում հնչեցրել են վեհափառի ու կալանավորված արքեպիսկոպոսի անուններն ու դուրս չեն բերվել Յոթ Վերքից:
Նշենք, որ քաղաքացիներից մեկը կաթողիկոսի անունը հնչեցնելուց հետո դուրս էր հրավիրվել եկեղեցուց:
Մանրամասները՝ տեսանյութում