Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գերազանցեց իր իսկ ռեկորդը՝ դառնալով աշխարհի առաջնություններում 21 գոլ խփած առաջին ֆուտբոլիստը։
Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում այսօր Արգենտինան 3:2 հաշվով առավելության հասավ Եգիպտոսի նկատմամբ, ընդ որում՝ մինչև 79-րդ րոպեն զիջելով 0:2 հաշվով: Արգենտինացիների երկրորդ գոլի հեղինակը դարձավ Մեսսին:
Աշխարհի գործող չեմպիոնները քառորդ եզրափակիչում հուլիսի 12-ին կհանդիպեն ժամեր անց կայանալիք Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ:
Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում Մեսսիին 19 գոլով հաջորդում է Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն, երրորդը Գերմանիայի ընտրանու նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն է, ով մինչև ընթացիկ առաջնությունը 16 գոլով առաջինն էր։