Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրում

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ ողջունում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը.

«Մենք ակնկալում ենք, որ առաջիկա օրերին և շաբաթներին այն լիովին կպահպանվի ամբողջ տարածաշրջանում և թույլ կտա բանակցություններ վարել», - պաշտպանության և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանն ասել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը միևնույն ժամանակ հավելել է, որ Լիբանանում իրավիճակը շարունակում է մնալ կրիտիկական և կոչ է արել Լիբանանին ներգրավել համաձայնագրի մեջ։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուհի գրասենյակից այսօր հայտարարել են, որ սատարում են Իրանի դեմ հարվածները երկու շաբաթով դադարեցնելու ԱՄՆ որոշումը, միևնույն ժամանակ ընդգծել՝ հրադադարը «Լիբանանին չի վերաբերում»։

Նեթանյահուի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարեց, որ ԱՄՆ-ն, Իրանը և նրանց դաշնակիցները «համաձայնվել են ամենուր անհապաղ հրադադարի մասին, այդ թվում՝ Լիբանանում և այլուր»։

XS
SM
MD
LG