ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորեքշաբթի օրը դատապարտել է Իրանի հարձակումները Պարսից ծոցի պետությունների և տարածաշրջանի մյուս երկրների վրա:
Բանաձևը, որին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են քվեարկել, պահանջում է դադարեցնել «Բահրեյնի, Քուվեյթի, Օմանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Հորդանանի դեմ Իրանի Իսլամական Հանրապետության հարձակումները»:
Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ իր հարձակումները ուղղված են ոչ թե հարևան երկրների, այլ դրանցում գտնվող «ամերիկյան թիրախների և ամերիկյան բազաների, ամերիկյան օբյեկտների վրա»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ