Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, որոնց ամերիկյան հատուկ ուժերն անցած շաբաթավերջին ձերբակալել են և տեղափոխել Միացյալ Նահանգներ, այսօր առաջին անգամ կկանգնեն Նյու Յորքի դաշնային դատարանի առաջ։ Նրանց չորս մեղադրանք է ներկայացված, այդ թվում՝ թմրանյութերի միջոցով ահաբեկչության ու նարկոոկարտելների հովանավորման։
Մինչ այդ՝ երեկ, նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ամերիկան որ կարող է նոր հարված հասցնել, եթե Վենեսուելան չհամագործակցի Միացյալ Նահանգների հետ։ Թրամփը նաև սպառնացել է ռազմական գործողություններ սկսել Կոլումբիայում և Մեքսիկայում, միաժամանակ պնդել, թե Կուբայի կոմունիստական ռեժիմը «կարծես թե տապալման եզրին է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ