Ռուսաստանը մտադիր չէ «վճարել» Հայաստանի եվրոպական ինտեգրման համար այն արտոնությունների հաշվին, որոնք հանրապետությունը ստանում է Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
«Եթե եվրոպական չափանիշների ներդրման գործընթացը հայկական օրենսդրության և կարգավորող պրակտիկայի մեջ արդեն սկսվել է, ապա Ռուսաստանը չէր ցանկանա վճարել Հայաստանի անդամակցության կամ Եվրամիությանը անդամակցության նախապատրաստման համար՝ այն հսկայական արտոնություններով, որոնք Հայաստանը ստանում է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգի միջազգային երիտասարդական փառատոնի «Աշխարհի նոր ճարտարապետությունը» համաժողովում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև նշել է. - «Ես չեմ տեսնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել Եվրամիությունում, որտեղ, օրինակ, Թուրքիան և Սերբիան տասնամյակներ շարունակ իրենց հերթին են սպասում»։
Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ հիշեցրել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում համաձայնել են առանձին հանդիպում անցկացնել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության և նրա եվրոպական ինտեգրման հետ կապված հարցերի շուրջ։