Մատչելիության հղումներ

Լավրով. ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կկորչի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Եվրամիությունը իր անհեռատեսության հետևանքով կորցնում է առավելությունները, այնտեղ մտնելու Սերբիայի և Հայաստանի ցանկությունը «շատ շուտով կկորչի», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովում:

«Տնտեսապես Եվրոպական միությունը շատ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր առավելությունները: Եվ իներցիայով շարունակում են են երկրները՝ մեր սերբ բարեկամները, ահա այժմ նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. - «Ահա մենք ցանկանում ենք մտնել Եվրամիություն: Ես վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը կկորչի շատ շուտով», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերգեյ Լավրովը:

Հայաստանի իշխանությունները վերջերս ազդարարեցին, որ առաջիկայում կսկսեն Եվրամիությանն անդամակցելու դիմումի գործընթացը, թեև այժմ հանրաքվե անելու անհրաժեշտություն չեն տեսնում, ինչը արդեն ամիսներ շարունակ պահանջում է պաշտոնական Մոսկվան՝ ամենաբարձր մակարդակով: Թեմային երկու երկրների ղեկավարներն անդրադարձան նաև երկու օր առաջ Բիշքեկում կայացած հանդիպման ժամանակ:



XS
SM
MD
LG