Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկները ստանալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ նրա օգնական Յուրի Ուշակովը խոսել է ԱՄՆ վարչակազմի մի քանի անդամների հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Չի նշվում, թե երբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը:
Բանակցություններին մոտ կանգնած Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմի անդամների հետո բանակցություններին Ուշակովի հետ մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը:
Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել:
Կրեմլի խոսնակն առանց մանրամասներ փոխանցելու նաև հայտարարել է, որ Մոսկվան վերլուծել է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը: