Խոսել Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասին վաղաժամ է, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այդ մասին խոսելը վաղաժամ է, դեռ որոշում չի ընդունվել: Մենք իրոք երախտագիտությամբ ենք ընդունում այդ սիրալիր հրավերը, գնահատում ենք այդ հրավերը, և այն պետք է մշակվի, իսկ հետո արդեն համաձայնեցվի, և կընդունվի համապատասխան որոշում», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Պեսկովը:
Այդպես նա մեկնաբանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների ենթադրությունը, թե դեկտեմբերին Մայամիում անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում, որին Վաշինգտոնը հրավիրել է Ռուսաստանի նախագահին, հնարավոր է Թրամփ-Պուտին առանձին հանդիպում:
Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ:
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ընտրվելուց հետո նրա և Վլադիմիր Պուտինի առայժմ միակ հանդիպումը կայացել է անցած տարվա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Այդ հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները պարբերաբար շփվում են հեռախոսով: