Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Անքորիջում, Ալյասկա նահանգ, 15-ը օգոստոսի, 2026թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Անքորիջում, Ալյասկա նահանգ, 15-ը օգոստոսի, 2026թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, երկու երկրների առաջնորդները մեկ անգամ չէ, որ ընդգծել են հանդիպելու պատրաստակամությունը, հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Եթե խոսենք ռուս-ամերիկյան [բարձր մակարդակի] հանդիպման մասին, նախագահի [Պուտինի] պատրաստակամությունն առկա է: Նախագահներ Պուտինը և Թրամփը իրենց հեռախոսազրույցներում մշտապես ընդգծում են անհրաժեշտության դեպքում ժամանակի ընթացքում ևս մեկ հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ «առայժմ բարձր մակարդակի որևէ հանդիպումների վերաբերյալ ոչ մի կոնկրետություն չկա»:

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի՝ երկրորդ անգամ ընտրվելուց հետո նրա և Վլադիմիր Պուտինի առայժմ միակ հանդիպումը կայացել է անցած տարվա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջ քաղաքում: Այդ հանդիպումից հետո երկու պետությունների ղեկավարները պարբերաբար շփվում են հեռախոսով:

XS
SM
MD
LG