Մատչելիության հղումներ

Խուզարկել են «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը, կան բերման ենթարկվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեն առավոտյան խուզարկել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակը, «Ազատության» տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ:

Հակակոռուպցիոն կոմիտեից առայժմ չեն հայտնում, թե ինչ քրեական վարույթի շրջանակում են մարդիկ բերման ենթարկվել ու քանիսն են նրանք։

Կառույցի խոսնակը միայն հաստատեց խուզարկության փաստը:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքը դատապարտել է տեղի ունեցածը, հայտարարելով, թե՝ սա «ոչ թե իրավական գործընթաց է, այլ հերթական էժանագին փորձ՝ խոչընդոտելու իրենց կառույցների բնականոն աշխատանքը»:

«Որևէ խուզարկություն կամ ձերբակալություն չի կարող փոխել մեր քաղաքական օրակարգը», - հայտարարել են «Հայաստան» դաշինքից:

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սա առաջին քրեական վարույթն է, որն առնչվում է նախկին նախագահի առաջնորդած ուժին:

XS
SM
MD
LG