Մատչելիության հղումներ

Կատարում ամերիկյան և իրանական պատվիրակությունները չեն հանդիպի

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, արխիվ

Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ», հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ և Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Պետական հեռուստատեսությանը նախօրեին տված հարցազրույցում Ղալիբաֆը հայտնել է, որ Թեհրանը չի ներգրավվի հետագա բանակցություններում, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել պատերազմին վերջ դնող փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։

Վերջին օրերին իրանցի պաշտոնյաները հորդորում են ապասառեցնել արտերկրում արգելափակված միլիարդավոր դոլարների իրանական ակտիվները, ինչպես նաև դադարեցնել Լիբանանին հասցվող իսրայելական հարվածները։ Երկուսն էլ շրջանակային համաձայնագրի առանցքային դրույթներից են։

Թեհրանը հայտարարել է, որ իրանական տեխնիկական բանակցությունների պատվիրակությունը կայցելի Կատար, սակայն չի հանդիպի ամերիկյան պատվիրակությանը, որը երեկ էր ժամանել այդ երկիր։

Ամերիկացի բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը նախօրեին Կատարում հանդիպել են երկրի վարչապետ և ԱԳ նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ-Թանիին՝ քննարկելով Թեհրանի հետ տեխնիկական բանակցությունները։

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի ուղիղ բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Պաշտոնյան հավելել է, որ կողմերի տեխնիկական պատվիրակությունները շարունակում են շփումները թե՛ Դոհայում, թե՛ այլուր։


XS
SM
MD
LG