Մատչելիության հղումներ

Իրանն ու Կատարը «համաձայնել են 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման շուրջ»

Թեհրանն ու Դոհան համաձայնության են եկել Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ակտիվներից 6 միլիարդ դոլարը ապասառեցնելու շուրջ, ըստ իրանական լրատվականների, հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլար ընդհանուր գումարից 6 միլիարդ դոլար կապասառեցվի և կվերադարձվի երկրին: Նաև շարունակվում է այդ միջոցների մնացած մասի վերադարձման շուրջ անհրաժեշտ աշխատանքը», - նշել է Իրանի նախագահը։

XS
SM
MD
LG