Մատչելիության հղումներ

Իրանի վերջին շահի որդին ժամանել է Օդեսա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հանդիպումը Փարիզում, 12-ը մարտի, 2026թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի հանդիպումը Փարիզում, 12-ը մարտի, 2026թ.

Իրանի վերջին շահի որդի Ռեզա Փահլավին ժամանել է Օդեսա՝ մասնակցելու Սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցերով համաժողովին, հաղորդել են Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն և ТСН-ը՝ հղում անելով տելեգրամյան ալիքների:

Այս տարվա մարտին Փահլավին հանդիպել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել իրավիճակը Իրանում և տարածաշրջանում:

Black Sea Security Forum-ը մեկնարկել է երեկ, 1200 մասնակիցները Ուկրաինայից են, Եվրոպայից, ԱՄՆ-ից և այլ երկրներից, նրանց թվում քաղաքական գործիչներ են, դիվանագետներ, զինվորականներ, փորձագետներ և լրագրողներ:

Ռեզա Փահլավին Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլավիի որդին է և պետք է ժառանգեր գահը, սակայն 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո երկրում միապետությունը տապալվեց, շահի ընտանիքը վտարանդի դարձավ: Ինքը Ռեզա Փահլավին ուսանել է ԱՄՆ Ռազմաօդային ակադեմիայում:

Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի ռազմական գործողությունների սկզբնական փուլում Փահլավին հայտարարել էր, թե Իրանի ժողովուրդը կոչ է արել իրեն «գլխավորել անցումային շրջանը ռեժիմի տապալումից հետո», և հայցել էր Պարսից ծոցի երկրների աջակցությունը:

XS
SM
MD
LG