Մատչելիության հղումներ

Փահլավին պնդում է՝ կապի մեջ է արտերկրում իրանական ընդդիմության հետ

Իրանից վտարված շահի որդի Ռեզա Փահլավին հայտարարել է, որ մշտական կապի մեջ է արտերկրում գտնվող իրանական ընդդիմության տարբեր խմբերի հետ՝ կրկին ընդգծելով իր ցանկությունը «ծառայել որպես միավորող ազգային գործիչ, այլ ոչ թե կուսակցական»։ Փահլավին այս մասին ասել է Ստոկհոլմ կատարած այցի ընթացքում, որտեղ ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում՝ պահպանողական Քրիստոնյա դեմոկրատների և ծայրահեղ աջ «Շվեդ դեմոկրատներ» կուսակցության հրավերով։

Փահլավին, որի հայրը՝ Մոհամմադ Ռեզա շահը, տապալվել էր 1979 թվականի Իսլամական հեղափոխության ընթացքում, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել անցումային փուլը, եթե Իսլամական Հանրապետությունը փլուզվի ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի արդյունքում։

Իրանական ընդդիմությունը շարունակում է մնալ խիստ մասնատված։
Հարցին, թե ինչ է անում իրանական հասարակության տարբեր հատվածներին միավորելու համար, Փահլավին պատասխանել է, որ մշտապես կապի մեջ է նրանց հետ։ «Ես խոսում եմ նրանց հետ, վարում եմ երկխոսություն, հանդիպում եմ նրանց։ Չորս սկզբունքներ կան՝ Իրանի տարածքային ամբողջականությունը, պետության և կրոնի հստակ տարանջատումը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը և ազատ ու արդար ընտրություններ կազմակերպելու մեխանիզմի ստեղծումը», - ասել է նա՝ չհստակեցնելով, թե կոնկրետ ում հետ են բանակցությունները։

Փահլավիին չի հաջողվել ստանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը, որ մի քանի անգամ նույնիսկ կասկած է հայտնել նրա՝ Իրանը ղեկավարելու ունակության վերաբերյալ։


XS
SM
MD
LG