Մատչելիության հղումներ

Ռեզա Փահլավին դատապարտել է Իրանի հարձակումները հարևանների վրա

Վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, այսօր դատապարտել է Իրանի հարձակումները իր հարևանների վրա և հայտարարել, որ ապագայում Թեհրանը կդառնա տարածաշրջանի երկների իրական գործընկերը։

Ռեզա Փահլավին, որը որպես այլըտրանք է հանդես գալիս, X սոցիալական ցանցում գրել է, որ Իրանի հրթիռային հարձակումները ծովածոցի հարևանների վրա «անընդունելի ու դատապարտելի են»։

Փահլավին 1979 թվականի իրանյան Իսլամական հեղափոխության ժամանակ տապալված շահի որդին է։

XS
SM
MD
LG