Մատչելիության հղումներ

«Հորմուզի նեղուցը չպետք է որպես զենք օգտագործվի». Ֆիդան

«Անկարան աջակցում է այն բոլոր քայլերին, որոնց նպատակը Հորմուզի նեղուցի ապաշրջափակումն է»,- այսօր Դոհայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Անկարայում նաև դեմ են, որ «Հորմուզի նեղուցը վերածվի յուրատեսակ զենքի հակամարտող կողմերի ձեռքում»։

Ֆիդանը նաև որոշ մանրամասներ է հաղորդել Պակիստանի միջնորդությամբ ընթացող իրանա-ամերիկյան բանակցությունների մասին՝ նշելով, որ կողմերը որոշ հարցերում միակարծիք են։ «Երկու կողմերն էլ ցանկանում են, որ պատերազմն ավարտվի և Հորմուզի նեղուցը վերաբացվի։ Գլխավոր հարցը, սակայն, հետևյալն է՝ ինչպե՞ս այդ ամենը արտահայտել գրավոր տեսքով»,- նշել է Հաքան Ֆիդանը։

XS
SM
MD
LG