Մատչելիության հղումներ

Ֆիդանը կմեկնի Կատար՝ Իրանի պատերազմի շուրջ բանակցությունների

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը վաղը կայցելի Կատար՝ Իրանի պատերազմի, Պարսից ծոցի վրա դրա ազդեցության և Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու շուրջ բանակցությունների, հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։

Իրանի հարևան, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան սերտ կապի մեջ է Միացյալ Նահանգների, Իրանի և բանակցություններում միջնորդ Պակիստանի հետ։ Անկարան մինչ օրս բազմիցս է կոչ արել դադարեցնել հակամարտությունը՝ միաժամանակ դատապարտելով Իրանի վրա հարձակումները և քննադատելով Թեհրանի հարվածները Պարսից ծոցի երկրների վրա։

Ակնկալվում է, որ Ֆիդանը «կհայտարարի՝ Պարսից ծոցում հակամարտության կարգավորումը ամենակարևոր առաջնահերթությունն է», և կարծիքներ կփոխանակի դրան հասնելու դիվանագիտական ջանքերի վերաբերյալ», - հավելել է աղբյուրը։

Անկարան և Դոհան ամուր կապեր ունեն և համագործակցում են հարցերի լայն շրջանակի շուրջ՝ էներգետիկայից մինչև պաշտպանություն։ Թուրքիան ռազմական բազա ունի Կատարում և բանակցություններ է վարում Դոհայի հետ՝ Eurofighter Typhoon կործանիչների ձեռքբերման համար։


XS
SM
MD
LG