Ֆրանսիական բեռնափոխադրող ընկերություններից մեկը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել իրեն պատկանող նավերից մեկը։
«Սան Անտոնիո» նավը հարձակման է ենթարկվել երեկ՝ Հորմուզի նեղուցը հատելու պահին»,-հայտարարել է CMA CGM ընկերությունը՝ նշելով, որ հարձակման հետևանքով նավը որոշակի վնասներ է կրել, վիրավորվել են անձնակազմի անդամներից մի քանիսը։
«Միանշանակ է, որ այս հարձակման թիրախը Ֆրանսիան չէր»,- մեկնաբանելով միջադեպը՝ հայտարարել է Ելիսեյան պալատի խոսնակ Մոդ Բրեժոնը։ «Հարձակման ենթարկված տրանսպորտային միջոցը նավարկում էր Մալթայի դրոշի տակ, իսկ անձնակազմի անդամները Ֆիլիպինների քաղաքացիներ էին»,- հավելել է նախագահ Մակրոնի մամուլի քարտուղարը։