Մատչելիության հղումներ

Մակրոնը կոչ է անում բաց պահել Հորմուզի նեղուցն՝ առանց որևէ վճարների

Պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահն այսօր առանց մանրամասներ հայտնելու ասաց, որ պատրաստվում է խոսել Իրանի նախագահի.

«Չեմ կարող ասել, թե ինչ եմ իրեն ասելու, բայց Ֆրանսիան ի սկզբանե նույն դիրքորոշումն ունի. մենք կոչ ենք անում ռազմական բոլոր գործողությունների դադարեցմանը, դիվանագիտական բանակցությունների մեկնարկին և հարգել տարածաշրջանի բոլոր երկրներին։ Երեկ ես դատապարտել եմ ԱՄԷ-ի նկատմամբ հարձակումը»,- ասաց Էմանյուել Մակրոնը, շեշտելով՝ Հորմուզի նեղուցը պետք է բացվի բոլոր նավերի համար և առանց որևէ վճարումների։

Մակրոնը նաև ընդգծեց. - «Մենք ցանկանում ենք, որպեսզի լինի արդար և ազատ առևտուր՝ ըստ կանոնակարգերի և համաձայնագրերի։ Պետք է հարգել ստորագրված համաձայնագրերը, եթե դրանք կասկածի տակ են առնվում կամ եթե որևիցե երկիր պետք է սպառնալիքներ ունենա, այդ դեպքում Եվրամիությունը պետք է միջամտի։ Այո, ամեն ինչ սեղանին է դրված, ես կարծում եմ, որ այս աշխարհաքաղաքական ժամանակահատվածում դաշնակիցները՝ ինչպես ԱՄՆ-ն և ԵՄ-ն, այլ անելիքներ ունեն, քան փորձեն ապակայունացնել իրավիճակը»,- շեշտեց պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահը։


XS
SM
MD
LG