Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ ցանկանում է «համապարփակ համաձայնագիր»

Իրանը Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցություններում կընդունի միայն «արդար և համապարփակ համաձայնագիր», այսօր հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

«Մենք կանենք մեր լավագույնը՝ բանակցություններում մեր օրինական իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար», - ասել է Իրանի արտգործնախարարը Պեկինում՝ Չինաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպումից հետո, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։

«Մենք ընդունում ենք միայն արդար և համապարփակ համաձայնագիր»,- ասել է Արաղչին՝ ուղիղ չանդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Հորմուզի նեղուցի վերաբացման գործողությունը՝ «Ազատություն նախագիծ»-ը, կարճ ժամանակով կդադարեցվի՝ տեսնելու, թե արդյոք հնարավոր է համաձայնագիրը վերջնականապես կնքել և ստորագրել:

ԱՄՆ նախագահը նշել էր Իրանի հետ համապարփակ համաձայնագրի հասնելու ուղղությամբ «մեծ առաջընթացի» մասին, սակայն չմանրամասնելով, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը:

Նախքան պատերազմը Հորմուզի նեղուցով անցնում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20 տոկոսը: Նախագահ Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ անց ԱՄՆ-ում նավթի գինը նվազեց:

XS
SM
MD
LG