Մատչելիության հղումներ

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումն է անցկացրել


Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումն է անցկացրել, հայտնում են ԱԳՆ-ից:

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը բարձր են գնահատել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը:

Կոստանյանը վերահաստատել է Երևանի հետաքրքրությունն՝ ակտիվորեն աշխատելու ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ:

«Երկուստեք ընդգծվել է Փոխըմբռնման հուշագրերի իրականացման ուղղությամբ ձեռնարկված նշանակալի քայլերը՝ ներկայացնելով արձանագրված առաջընթացի մասին տեղեկատվություն», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ խմբերը համաձայնել են սեղմ ժամկետներում շարունակել քննարկումները փորձագիտական մակարդակով ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածությունների իրականացման համար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնն այժմ աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու «Թրամփի ուղու» և վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցները:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG