Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ցամաքային սահմանով Ադրբեջան է ժամանել 20 հոգանոց հայկական պատվիրակությունը։
Հաղորդվում է, որ ապրիլի 10-ից 12-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Ադրբեջանում կանցկացվի երկկողմ կլոր սեղան՝ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Ադրբեջանական APA-ի հաղորդմամբ՝ հանդիպման օրակարգում են խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների իրենց երկրներում գործունեությունը, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները պատասխան այցով նախորդ տարի էին մեկնել Ադրբեջան: Դրանից առաջ էլ Ադրբեջանի պատվիրակությունն էր Երևանում, ևս մեկ այց էլ տեղի ունեցավ այց տարվա փետրվարին: