Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
ԱԽ գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։
Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին։
Ավելի վաղ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում նրանց հանդիպել է նաև Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քննարկումների մասնակիցները անդրադարձել են 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին, փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերին։
Ադրբեջանի փորձագիտական դաշտի, պետականամերձ լրատվամիջոցների ներկայացուցիչները Հայաստան են ժամանել նախօրեին՝ ցամաքային ճանապարհով:
Անցած նոյեմբերի 21-ից 22-ը Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչներն էին Բաքվում: Կողմերը որոշել էին նախաձեռնությունն անվանել «Խաղաղության կամուրջ»: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: Առաջինը անցած տարվա հոկտեմբերին ադրբեջանական պատվիրակությունն էր եկել Երևան: