Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները. Բայրամով

Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում են սահմանազատման աշխատանքները, ադրբեջանական APA-ի փոխանցմամբ` հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը։ Մինչ այդ Ադրբեջանում տեղի է ունեցել հանդիպում՝ հայկական կողմի մասնակցությամբ։ Գործընթացը շարունակվում է», - ասել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը հավելել է. «Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն ռևանշիստական մտածելակերպ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել»։

Նախօրեին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էր հայտնել, որ Սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպման ժամանակ երեք փաստաթղթի նախագիծ է համաձայնեցվել:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին անգամ հանդիպել են ապրիլի 29-ին: Կողմերն քննարկել էին սահմանազատման կազմակերպչական և տեխնիկական հարցերը: Նաև արդեն համաձայնեցված ուղեցույցերը փոխանակել: Դրանից մեկը սահմանազատման աշխատանքների համար անհրաժեշտ փորձագիտական խմբերի աշխատակարգն է սահմանում, մյուս երկուսը՝ քարտեզի ստեղծման, նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգերը:


XS
SM
MD
LG