Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի Արամ Սարգսյանը

Հայաստանում խորհրդարանական առաջիկա ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն կլինի կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այս մասին նա հայտարարել է կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում:

«Ես ուզում եմ, որ մեր երկրի խորհրդարանում ամբողջությամբ արևմտյան արժեքներ դավանող որևէ ուժ ներկա լինի, որ չլինեն միայն ռուսամետներ և բալանսավորողներ։ Ես համարում եմ, որ այդ համատեքստում մեր մասնակցությունը ոչ միայն օգտակար է մեզ, օգտակար է նաև երկրին, պետությանը, օգտակար կլինի նաև նոր ձևավորվող իշխանությանը՝ ինչ-ինչ քայլեր անելու առումով», - նշել է Սարգսյանը։

Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսն էլ է հայտարարել՝ մասնակցելու են ընտրություններին, վարչապետի թեկնածուն կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է: Հայ հեղափոխական դաշնակցությունում ևս որոշել են՝ մասնակցելու են ընտրություններին ու ոչ միայնակ: Թե ով է լինելոը դաշինքի առաջնորդը, ՀՅԴ-ն դեռ չի հայտնում:



XS
SM
MD
LG