Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին, վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է


Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026թ. հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ցուցակը կգլխավորի կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Այսօրվա ասուլիսին Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ հենց Զուրաբյանն էլ լինելու է վարչապետի իրենց թեկնածուն: Նա հավելեց՝ այս ամենը նախապես քննարկել և համաձայնեցրել են կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Ազգային ժողովի ընտրությունները նախատեսված են 2026թ. հունիսի սկզբին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG