Մատչելիության հղումներ

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց կանադացի գրող Էնն Քարսոնին

2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էնն Քարսոնը
2026 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էնն Քարսոնը

Գրականության բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի բանաստեղծ և էսսեիստ Էնն Քարսոնին: Այդ մասին Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական թագավորական ակադեմիան:

Կանադացի գրողը մրցանակին արժանացել է «իր համարձակ և նորարարական ստեղծագործության համար, որը, դասական ավանդույթի հետ աշխույժ երկխոսության մեջ, ստեղծել է ժամանակակից գրականության նոր ձևեր», - Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

76-ամյա Էնն Քարսոնը ծնունդով Տորոնտոյից է: Հիմնվելով հին հունական և հռոմեական գրականության թեմաների և պատումների վրա՝ նա իր գործերում հաճախ միախառնում է պոեզիայի, էսսեի և հորինվածքի տարրեր, նշում է Reuters-ը:

Քարսոնի գրքերից են՝ «Էրոսը՝ դառն ու քաղցր» (Eros the Bittersweet), «Կարմիրի ինքնակենսագրությունը» (Autobiography of Red),, «Տղամարդիկ ոչ աշխատանքային ժամերին» (Men in the Off Hours), «Տրոյացի Նորմա Ջին Բեյքերը» (Norma Jeane Baker of Troy) և այլ ստեղծագործություններ։

Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար է:

Այս շաբաթ արդեն հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության, ֆիզիկայի և քիմիայի բնագավառներում:


​
XS
SM
MD
LG