Մատչելիության հղումներ

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը ստացավ Ֆրանսիս Հալզենը ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանից

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսիս Հալզենը
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրանսիս Հալզենը

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակին այս տարի արժանացել է ԱՄՆ Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանում աշխատող տարրական մասնիկների ֆիզիկոս բելգիացի Ֆրանսիս Հալզենը:

Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Շվեդական թագավորական ակադեմիան 82-ամյա Հալզենին մրցանակը շնորհել է «IceCube նեյտրինային դիտարանի ստեղծման և աստղաֆիզիկական ծագման բարձր էներգիայով նեյտրինոների հայտնաբերման գործում վճռորոշ ներդրման» համար:

Reuters լրատվական գործակալությունը նշում է, որ բելգիացի գիտնականը Անտարկտիդայում սառցե դիտարան է ստեղծել՝ հայտնաբերելու երկրի վրայով առանց որևէ հետքի անցնելու համար հաճախ «ուրվական մասնիկներ» որակվող նեյտրինոները, որոնք կարող են տեղեկատվություն բացահայտել տիեզերքի մասին:

Նոբելյան մրցանակի դափնեկիրները ստանում են 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար դրամական պարգև:



​
XS
SM
MD
LG