Մատչելիության հղումներ

Քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհվեց ֆրանսիացի Անրի Կագանին և ճապոնացի Կենսո Սոաիին

Քիմիայի բնագավառում 2026 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են ֆրանսիացի Անրի Կագանը և ճապոնացի Կենսո Սոաին՝ օրգանական սինթեզի ոլորտում հայտնագործության համար, այսօր Ստոկհոլմում հայտարարել է Նոբելյան կոմիտեն:

95-ամյա Կագանին և 76-ամյա Սոաիին մրցանակը շնորհվել է մոլեկուլների ասիմետրիկ «հայելային պատկերի» վաղեմի խնդիրը լուծելու համար՝ հայտնագործություն, որը չափազանց կարևոր նշանակություն ունի դեղագործական արտադրության համար, ասված է հաղորդագրությունում:

Երկու գիտնականների աշխատանքը «որոշիչ դեր է խաղացել» դեղերի սինթեզի վրա աշխատող քիմիկոսների համար` հնարավորություն տալով ստեղծել ավելի ճշգրիտ դեղամիջոցներ և ավելի պարզեցնել արտադրությունը։

Քիմիայի մրցանակը Նոբելյան շաբաթվա ընթացքում ավանդաբար երրորդն է շնորհվում: Նախորդ երկու օրերին հայտարարվեց ֆիզիոլոգիայի ու բժշկագիտության և ֆիզիկայի ոլորտներում մրցանակների շնորհման մասին:

Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար է, որը բաժանվում է դափնեկիրների միջև, եթե նրանք մի քանիսն են:

​
XS
SM
MD
LG