Գերմանիայի պատմության մեջ առաջին անգամ դաշնային երկրամասերից մեկի խորհրդարանը՝ Լանդթագը գլխավորեց «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցության ներկայացուցիչը:
Սաքսոնիա-Անհալթում, որտեղ նախորդ ամիս կայացած ընտրություններում AfD-ն վստահ հաղթանակ է տարել՝ ստանալով քվեների 40 տոկոսից ավելին, խորհրդարանի նախագահ է ընտրվել կուսակցության երկրամասային մասնաճյուղի գլխավոր քարտուղար Թոբիաս Ռաուշը:
Նոր պաշտոնում իր առաջին ելույթում Ռաուշը հայտարարել է, որ «հաշիվներ չի մաքրելու անցյալի հետ» և անաչառ է լինելու:
Դեկտեմբերին Լանթդագն ընտրելու է Սաքսոնիա-Անհալթի նախարար-նախագահ՝ գործադիր իշխանության ղեկավար: Այդ պաշտոնին հավակնում է AfD-ի ներկայացուցիչ Ուլրիխ Զիգմունդը:
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն այժմ առաջատար է երկրում ընտրողների հարցումների արդյունքներով՝ 10 տոկոսով գերազանցելով կառավարող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստանեա-սոցիալական միություն» դաշինքին: AfD-ն հաղթել է նաև Մեկլենբուրգ-Վերին Պոմերանիա երկրամասում անցկացված ընտրություններում: