Մատչելիության հղումներ

Գերմանացի աջերը կոչ են անում կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ

«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդել, արխիվ
«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդել, արխիվ

«Բեռլինը պետք է վերջ տա ռուսական նավթի և գազի բոյկոտին՝ անկում ապրող գերմանական տնտեսությունն ամրապնդելու նպատակով», - Reuters գործակալության հետ զրույցում հայտարարել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության առաջնորդ Ալիս Վայդելը։

«Գերմանական տնտեսության հաջողության գաղտնիքը ռուսական ծագման էժան էներգակիրներն էին։ Դրանց կորստի հետևանքով մեր տնտեսությունը տարիների հետընթաց է ապրել։ Հարյուր հազարավոր աշխատատեղեր փակվել են։ Գերմանիան կախման մեջ է հայտնվել Միացյալ Նահանգներից, որը մեզ էներգակիրները վաճառում է շատ ավելի բարձր գնով», - նշել է գերմանացի աջերի առաջնորդը։

XS
SM
MD
LG