Կիրակի օրը Լոս Անջելեսում կայացած Կանադա-Հարավաֆրիկյան Հանրապետություն հանդիպմամբ մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության փլեյօֆ փուլը:
Կանադայի ընտրանին հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած րոպեներին խփեց խաղի միակ գոլը և անցավ 1/8 եզրափակիչ:
Վաղվանից 1/16 եզրափակիչի հանդիպումները կշարունակվեն, պարտվող թիմերը դուրս կմնան հետագա պայքարից:
Խմբային փուլը հաղթահարած 32 հավաքականների թվում են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան, Բրազիլիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Նիդերլանդները, Բելգիան, Շվեդիան, Անգլիան, Մեքսիկան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան:
Առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին, եզրափակիչը՝ հուլիսի 19-ին: