Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչում հուլիսի 14-ին կհանդիպեն Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականները:
Իսպանիայի ընտրանին նախօրեին քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց Բելգիայի հավաքականին, մեկ օր առաջ Ֆրանսիան 2:0 հաշվով հաղթել էր Մարոկկոյին:
Երկրորդ կիսաեզրափակիչի մասնակիցները կորոշվեն Երևանի ժամանակով առաջիկա գիշերը կայանալիք Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա հանդիպումների արդյունքում:
Առաջնության եզրափակիչը, ինչպես նաև երրորդ տեղի համար հանդիպումը տեղի կունենա հուլիսի 19-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ