Մատչելիության հղումներ

Երևանն ունի ինքնիշխան իրավունք անցկացնելու այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է ՀՀ–ԵՄ գագաթնաժողովը. Պեսկով

Երևանն ունի ինքնիշխան իրավունք անցկացնելու այնպիսի հանդիպումներ, ինչպիսին է Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի» հետ զրույցում:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ հետևում է բազմավեկտոր մոտեցմանը։

«Նման գագաթնաժողովներ անցկացնելը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի անցկացումը նույնպես բացարձակ նորմալ է», - հայտարարել է Պեսկովը։

Ավելի վաղ էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Եվրամիությանը միանալուՀայաստանի ծրագրերը «հատուկ դիտարկում են պահանջում»: Նա ընդգծել էր, որ Ռուսաստանը կսատարի ամենը, ինչ շահավետ է հայ ժողովրդին:

Պուտինի կարծիքով՝ տրամաբանական կլիներ, որ Հայաստանը հանրաքվե անցկացներ ԵՄ-ին կամ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու հարցով:

Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանը պատրաստվո՞ւմ է ԵՄ-ին անդամակցության հայտ ուղարկել, թե՞ ոչ:


XS
SM
MD
LG