Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն համաձայնել են Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին. Պապոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք է բերվել համաձայնություն՝ Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին, - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը.

«Մեր գործարարները արդեն կարող են օգտվել այդ հնարավորությունից ևս», - գրել է Պապոյանը:

Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց՝ Հայաստանն Ադրբեջանին է ուղարկել ՀՀ-ից Ռուսաստան բեռների տարանցման տրամադրման վերաբերյալ հարցում.

«Այսպիսով մենք դե ֆակտո, միակողմանիորեն բացել ենք միջանցքները։ Ճիշտ է՝ բեռնափոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, սակայն կգա մի օր, որ հայկական բեռները կանցնեն ուղղակիորեն Ադրբեջանի տարածքով, և այդ օրը հեռու չէ», - ասել է նա:

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ՀՀ-ն շուտով ռուսական հեղուկ գազ կներկրի երկաթուղով՝ Ադրբեջանի տարածքով:

XS
SM
MD
LG