Մատչելիության հղումներ

ԵՄ-ն Կիևին կհատկացնի 90 միլիարդ եվրո վարկը. ֆոն դեր Լայեն

Եվրոպական միությունն անպայման Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ եվրո վարկը, այսօր հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիևում՝ Ռուսաստանի ներխուժման չորրորդ տարելիցի առթիվ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսօր ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էր կոչով դիմել ԵՄ-ին՝ հաստատելու 90 միլիարդ եվրոյի վարկային փաթեթը, որը ներկայումս Հունգարիան արգելափակել է։

«Սա մեր անվտանգության և դիմակայունության իրական ֆինանսական երաշխիքն է, և այն պետք է իրականացվի», - ասել էր Զելենսկին Բրյուսելում ԵՄ պատգամավորների հետ հեռուստաուղերձում։

Եվրոպական հանձնաժողովի նախագահն ավելացրել է, որ 27 անդամ ունեցող այս միությունը 2026–27 թվականների համար աշխատելու է Ուկրաինային նախատեսված 920 միլիոն եվրոյի նոր ձմեռային էներգետիկ փաթեթի վրա։

XS
SM
MD
LG