Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը

Լրացված
Սեդրակ Առուստամյան, արխիվ
Սեդրակ Առուստամյան, արխիվ

Իրավապահները ձերբակալել են Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ»-ի կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Սեդրակ Առուստամյանին: «Ազատության» տեղեկություններով՝ նա անցնում է Ծառուկյանին առնչվող վարույթով:

Սեդրակ Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ դատարանը քննում է Քննչականի ներկայացրած կալանքի միջնորդությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կալանավորված առաջնորդը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ մեծահարուստ գործարարը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք ԲՀԿ առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:


XS
SM
MD
LG