Մատչելիության հղումներ

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյան

«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի կառավարիչ է նշանակվել Գարիկ Բոշյան, հայտնում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:

Դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի քանի տասնյակ անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:

Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատի ցեմենտի գործարանի կառավարումն ու պահպանումն անցել է գործադիրին: Ըստ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեն նման որոշում է կայացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են: Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:


XS
SM
MD
LG