Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այսօր հայտարարեց, որ արդեն ամբողջացրել են իրենց նախընտրական ծրագիրը:
ԲՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»:
Ընտրություններից շուրջ մեկ ամիս առաջ, սակայն, դեռևս հայտնի չէ, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:
«Շտապելու հարց չունենք, հարմար պահին կհնչեցնենք վարչապետի թեկնածուի անունը», - ասաց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
ԲՀԿ նախընտրական ծրագրի տասն առաջարկներից են՝ երաշխավորված խաղաղություն, մրցունակ տնտեսություն, արժանապատվություն, թոշակ, հանրային համերաշխություն, միասնական հայկական աշխարհ և այլն: