Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն առաջադրման թղթերը ներկայացրել է ԿԸՀ

ԿԸՀ-ն հայտնում է, որ այսօր ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը: Ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, որն արդեն ասել է, թե ինքը չէ վարչապետի թեկնածուն:

Միաժամանակ ԲՀԿ-ն չի գաղտնազերծում, թե ով է կուսակցության վարչապետի թեկնածուն:

Համապետական վերջին ընտրություններին մոտ չորս տոկոս ձայնով անցողիկ շեմը չհաղթահարած ԲՀԿ հիմնադիրն ավելի վաղ պնդել է՝ վարչապետի թեկնածուներ կան, մեկի փոխարեն՝ չորսը:

Ի դեպ, ընտրություններին մեծամասնություն ստանալու դեպքում քաղաքական ուժը կարող է վարչապետի թեկնածու առաջարկել մարդու, որը նախընտրական ցուցակում ընդգրկված չէ: Այստեղ կարևոր է, որ թեկնածուն վերջին չորս տարում Հայաստանում բնակվող և միայն Հայաստանի քաղաքացիություն ունեցող լինի:

Մինչև այս պահը առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրել է նաև «Քաղաքացիական պայմանագիրը»:


XS
SM
MD
LG