Մատչելիության հղումներ

Այսօրվա դրությամբ Ադրբեջանից Հայաստան մոտ 17 հազար տոննա նավթամթերք է առաքվել

Ադրբեջանից Հայաստան ժամանող գնացք, արխիվ
Ադրբեջանից Հայաստան ժամանող գնացք, արխիվ

Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 7 վագոն ռուսական հացահատիկ՝ 490 տոննա ընդհանուր քաշով:

Հաղորդելով այս մասին՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նշում է, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան այսօրվա դրությամբ արդեն առաքվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, 7 հազար տոննայից ավելի պարարտանյութ, 414 տոննա անթրացիտ (քարածխի տեսակ), 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար:

Բացի տարանցիկ փոխադրումներից, Ադրբեջանից Հայաստան է արտահանվում նավթամթերք: Այսօրվա դրությամբ, APA-ի տվյալներով, Ադրբեջանից Հայաստան է մատակարարվել ավելի քան 13 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 և 2 հազար 955 տոննա ԱԻ-95 բենզին:


XS
SM
MD
LG