Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվել ալյումին և հացահատիկ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 10 վագոն հացահատիկ՝ ընդհանուր 700 տոննա քաշով, ինչպես նաև 2 վագոն ալյումին՝ ընդհանուր 133 տոննա քաշով, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:

Գործակալությունը փոխանցում է, որ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 26,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։

Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն:

Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ու ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նոյեմբերին քննարկել էին Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: Անցած դեկտեմբերին Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

XS
SM
MD
LG