Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի 3 վագոն ցորեն, 2 վագոն գարի և 1 վագոն պարարտանյութ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ վագոններն այսօր կուղարկվեն Բալաջարի կայարանից։
Այլ մանրամասներ, այդ թվում՝ բեռների ժամանման ժամկետների մասին, չեն հաղորդվում։
Ռուսաստանից Հայաստան ցորեն, գարի և պարարտանյութ կուղարկվի Ադրբեջանի տարածքով․ ադրբեջանական ԶԼՄ-եր