Մատչելիության հղումներ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով 22 երկաթուղային վագոն. ԶԼՄ

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի 22 երկաթուղային վագոն, այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

APA-ի փոխանցմամբ, Ռուսաստանից պարարտանյութերով լի չորս երկաթուղային վագոն նույնպես Ադրբեջանի միջոցով կուղարկվի Հայաստան։

Ապրիլի սկզբին էլ հաղորդվեց, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղևորվում ռուսական հացահատիկով բեռնված ևս հինգ երկաթուղային վագոն։

Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին:

XS
SM
MD
LG