Մատչելիության հղումներ

Անզիջում վճռականություն է անհրաժեշտ Ուկրաինայի պաշտպանության համար․ Չարլզը՝ ԱՄՆ Կոնգրեսում

Չարլզը ուղերձ է հղում ԱՄՆ Կոնգրեսին
Չարլզը ուղերձ է հղում ԱՄՆ Կոնգրեսին

Ինչպես ԱՄՆ-ի դեմ սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունից հետո, Ուկրաինայի պաշտպանությունը «անզիջում վճռականություն» է պահանջում, ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել է Միացյալ Թագավորության Չարլզ Երրորդ Թագավորը։

«Սեպտեմբերտասնմեկյան ահաբեկչությունից անմիջապես հետո, երբ ՆԱՏՕ-ն առաջին անգամ գործադրեց [կանոնադրության] հինգերորդ հոդվածը․․․մենք միասին արձագանքեցինք ահազանգին, ինչպես ավելի քան մեկ դար շարունակ արել են մեր ժողովուրդները», - նշել է Չարլզը։

Նա շարունակել է՝ խոսելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից․ «Այսօր այդ նույն անզիջում վճռականությունն անհրաժեշտ է Ուկրաինայի և իր արիակամ ժողովրդի պաշտպանության համար»։

Կոնգրեսականները ծափողջույններով են ընդունել Չարլզի խոսքը։

Իր խոսքում Չարլզը կարևորել է նաև Միացյալ Նահանգների և դաշնակիցների զինված ուժերի հանձնառությունը միմյանց պաշտպանությանը․ «Դա է ՆԱՏՕ-ի հիմքը», - շեշտել է նա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին ամերիկյան աջակցությունը՝ Իրանի հետ պատերազմում օգնության բացակայության պատճառով:

«ՆԱՏՕ-ն սարսափելի սխալ է թույլ տվել, երբ փոքր քանակությամբ ռազմական սպառազինություն չի ուղարկել, երբ նրանք նույնիսկ չեն ընդունել, թե ինչ ենք մենք անում ամբողջ աշխարհի համար, որ մենք դիմակայում ենք Իրանին»,- մարտի 27-ին Մայամիում ասել Էր նախագահը:

Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարձակմանը Չարլզը չանդրադարձավ։


XS
SM
MD
LG